Մոսկվայում տեղի է ունեցել ընտրողների նախաձեռնող խմբի հանդիպումը, որը աջակցել է 2018 թվականի մարտի նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի ինքնաառաջադրմանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»,  առաջադրման մասին որոշումը միաձայն ընդունվել է:

Ըստ  Meduza-ի՝ գործող նախագահը ժողովին ներկա չի եղել: Դեկտեմբերի 26-ին Պուտինը հանդիպել է կառավարության անդամների հետ: Բացի այդ Կրեմլի Սոբորնայա հրապարակում նա շփվել է Համառուսաստանյան տոնածառը դիտելու եկած երեխաների հետ:

Պուտինը նախագահական ընտրություններում ինքնառաջադրվել է: Ըստ օրենքի՝ այդ նպատակով պետք է առնվազն 500 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբի ժողով անցկացվի: Դրանից հետո թեկնածուն գրանցման համար պետք է առնվազն 300 հազար ստորագրություն հավաքի: