Համաշխարհային կիբերտարածության մեջ մղվող տեղեկատվական պատերազմը իրական սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության համար: Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ելույթ ունենալով  ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ «մենք բախվել ենք դրա բոլոր դրսեւորումների հետ՝ պետական իշպանությանը վարկաբեկելու փորձերից,  դրա տապալման համար բողոքականների ներուժի ստեղծումից մինչեւ իր հետ միլիարդավոր ֆինանսական կորուստներ բերող «հեռախոսային ահաբեկչություն»:

Նա նշել է, որ սոցցանցվերում ահաբեկչական խմբավորումների շարքերի համալրում է կատարվում:

Ըստ փորձագետների գնահատականների՝ «Իսլամական պետությունն» իր կողմնակիցների 80 տոկոսին Համացանցի միջոցով է հավաքում:

 «Միջազգայիւն ահաբեկչության համար սնուցող միջավայր է դարձել Մերձավոր եւ Միջին Արեւելքում «ժողովրդավարության հաստաման» քաղաքականության արդյունքում առաջացած քաոսը», — ասել  է նա: