Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համակարծիք են, որ ԿԺԴՀ-ում հրթիռամիջուկային մշակումները խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պահանջները: Այս մասին նշվել է երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Լավրովը մեկ անգամ եւս ընդգծել է Կորեայի թերակղզու շուրջ լարվածության ավելացման անթույլատրելիությունը Վաշինգթոնի կողմից Փհենյանի հանդեպ ագրեսիվ հռետորաբանության եւ տարածաշրջանում զինված նախապատրաստրությունների համատեքստում: Ընդգծվել է պատժամիջոցների լեզվից բանակցային գործընթացին շտապ անցնելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են Սիրիայում տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտության հաղթահարման հետագա քայլերը՝ ներառյալ Սոչիում միջսիրիական ազգայկիին երկխոսության համաժողովի անցկացումը:
Կողմերն անդրադարձել են նաեւ այլ միջազգային թեմաներին, այդ թվում Ուկրաինայում իրավիճակին Մինսկի համաձայանությունների կատարման համատեքստում:
Երկկողմ հարաբերությունների քննարկման ժամանակ զրուցակիցները պայմանավորվել են ռազմավարական կայունության ոլորտում արդիական խնդիրների հարցով երկխոսությունն ակտիվացնել:



























