ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ներառել է Հյուսիսային Կորեայից 2 պաշտոնական անձի Փհենյանի հրթիռային ծրագրում ունեցած դերակատարության կապակցությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Այդ անձինք են՝ Կիմ Են Սիկը եւ Ռի Պեն չխոլը: Նրանք Կիմ Չեն Ընի նախաձեռնած միջուկային ծրագրի առանցքային երեք անձանցից երկուսն են: