Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարողանում հասկանալ Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահի որոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ նրա՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը մի փոքր տարօրինակ է:
«Ինձ համար իհարկե դժվար է այժմ գնահատել, անկեղծ ասած ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահի որոշումը: Միգուցե դրա հետեւում ինչ-որ բան է թաքնված, որը մենք դեռ չենք տեսնում: Բայց որոշումն առաջին հայացքից մի փոքր տարօրինակ է թվում: Չի կարելի խախտել այն խաղաղությունը, որին այդ երկիրը ծանր աշխատանքով է հասել: Պետք է հետեւել ՄԱԿ որոշումներին: Այստեղ մենք համակարծիք ենք», — ասել է նա:




























