Դեռ վաղ է խոսել տարածաշրջանում՝ մասնավորապես Սիրիայում,  լարվածության բացարձակ նվազեցման մասին: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է փորձագետը, Հայաստանը բավականին մոտ է Սիրիային, եւ այնտեղ տեղի ունեցողը նաև մեզ է վերաբերում: «Տարածաշրջանում դեռ թեժ կետեր կան: Այսինքն, մենք Իրաքում եւ Սիրիայում իրական առաջընթաց ենք տեսնում «Իսլամական պետության» դեմ պայքարում, սակայն վաղ է խոսել խմբավորման ամբողջական վերացման մասին», - ասել է Բեքարյանը՝ հավելելով, որ դա  որոշակի լարվածություն է ստեղծում հարեւան երկրների համար: