Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թունիսում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք Սիրիայում Ասադի հետ չեն համագործակցելու։ «Ինչո՞ւ։ Որովհետեւ 1 մլն քաղաքացու սպանած նախագահի հետ ինչպես կարելի է ողջագուրվել։ Ես պարզ ու հստակ եմ ասում։ Ասադը  պետական ահաբեկչություն իրականացրած ահաբեկչ է»,–ասել է Թուրքիայի նախագահը։