Բրազիլիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Վենեսուելայի գործերով հավատարմատար Խերարդո Անտոնիո Դելգատո Մալդոնադոյին, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով EFE գործակալությունը:
Երկրի արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ այս քայլը Վենեսուելայի Սահմանադրական ժողովի գործողությունների պատասխանն է, որն ավելի վաղ որոշել էր հետ ուղարկել Կարակասում Բրազիլիայի դեսպան Ռույ Պերեյրաին: «Խոսքը փոխադարձության սկզբունքի հիման վրա ընդունված որոշման մասին է»,- ընդգծել են Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը:
Վենեսուելայի այս որոշումը պայմանավորված էր Բրազիլիայում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Պետության ղեկավար Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտից հետո Կարակասի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերություններում վատթարացման շրջան սկսվեց: Այժմ Վենեսուելան Բրազիլիայում դեսպան չունի, քանի որ հավատարմագրերը դեռ չեն հանձնվել նախագահի պաշտոնում Ռուսեֆին փոխարինած Միշել Թեմերին:




























