Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ամբողջովին դադարեցնել Եմենի շրջափակումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատը:
«Նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել Եմենի մարդասիրական աղետի կապակցությամբ եւ Սաուդյան Արաբիայի թագավորին հորդորել է վերացնել շրջափակումը, որպեսզի մարդասիրական օգնությունը եւ կոմերցիոն ապրանքները մուտք գործեն Եմեն», - հայտնել է աղբյուրը:
Եմենում արաբական կոալիցիայի օդային հարվածների զոհ են դարձել տասնյակ մարդիկ
ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի ղեկավարները քննարկել են Իրանի զսպման եւ Եմենում ճգնաժամի հարցերը




























