ԱՄՆ-ն Ռուսաստանին  խնդրել է Ուկրաինայի արեւելքում բռնության մակարդակը նվազեցնել:  Այս մասին Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է պետդեպարտամենտը:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ԿԺԴՀ ապակայունացնող միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները եւ շեշտել, որ ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը չեն ճանաչում ԿԺԴՀ-ին որպես միջուկային տերություն: Զրուցակիցները համաձայնել են շարունակել աշխատել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար դիվանագիտական լուծման ուղղությամբ:

Խոսելով Սիրիայի մասին՝ կողմերը քննարկել են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ժնեւի գործընթացի աջակցության կարեւորությունը:

Նշելով ԱՄՆ անհանգստությունը Արեւելյան Ուկրաինայում աճող բռնությունների կապակցությամբ՝ Թիլերսոնը խնդրել է Ռուսաստանին վերադարձնել իր ներկայացուցիչներին վերահսկողության եւ համակարգման համատեղ կենտրոն եւ նվազեցնել բռնության մակարդակը: