ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության շրջանում Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրաված տարածքը 9 անգամ կրճատվել է: Այս մասին հայտնում է Washington Examine-ը:
«Հունվարի 20-ին, երբ տեղի ունեցավ Թրամփի երդմնակալությունը, ԻՊ 35 հազար գրոհայիններ Սիրիայում եւ Իրաքում գրավել էին մոտ 17500 հազար քառ. մղոն (գրեթե 45000 քառ.կմ) տարածք: Դեկտեմբերի 21-ի դրությամբ՝ ԱՄՆ զինվորականների գնահատմամբ մնացած 1000 կամ մոտ այդքան գրոհայինները վերահսկում են մոտ 1900 քառ. մղոն (գրեթե 5000 քառ.կմ)»,- Թրամփի Twitter-ի գրառումից մեջբերում է կատարվել Washington Examiner-ի հոդվածում:
“On 1/20 - the day Trump was inaugurated - an estimated 35,000 ISIS fighters held approx 17,500 square miles of territory in both Iraq and Syria. As of 12/21, the U.S. military est the remaining 1,000 or so fighters occupy roughly 1,900 square miles..” @jamiejmcintyre @dcexaminer pic.twitter.com/OgYEuDgzD2
— Donald J. Trump (@realDonaldTrump) 28 декабря 2017 г.




























