Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակ 600 անուն է ընդգրկվել: Այս մասին 2017 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, հայտնում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում մոտ 10 մարդ դիմել է ցուցակից իրենց անունները հանելու խնդրանքով: Դիմումների մեծ մասը բավարարվել է:
Այսպիսով, թվերը վկայում են, որ ցուցակն ընդլայնվում է, քանի որ մեծանում է Լեռնային Ղարաբաղ այցելող մարդկանց հոսքը:




























