ԱՄՆ իշխանությունները պետք է դադարեցնեն այլ երկրների նկատմամբ «վերմակ քաշքշելու» քաղաքականությունը, երբ հաղթողի շահումը հավաս է պարտվողի կորստի չափին: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժեն Գոցյանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Վերջերս ԱՄՆ-ն զեկույց էր հրապարակել ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ: Կցանկանայի ընդգծել. ինչպես ցույց է տալիս պատմությունը, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցությունը փոխշահավետ է եւ հակասությունները վնասում են երկու կողմերին էլ, այսինքն` համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է: Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կկարողանան մի կողմ դնել «սառը պատերազմի» բարոյապես հնացած մտածելակերպը եւ կդադարեն տեսաբանել` դիմելով «վերմակը իր կողմ քաշելու» քաղաքականությանը», - նշել է չին պաշտոնյան:
Նրա խոսքերով` Վաշինգտոնը պետք է նպաստի Պեկինի հետ միջտարածաշրջանային շփումների զարգացմանը` «օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելով Չինաստանի եւ չինական բանակի նկատմամբ»:




























