Ղարաբաղյան կարգավորման հարցում չկա ո՛չ առաջընթաց, ո՛չ նոր պատերազմ: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքերով՝ կա մի տեսակետ, որին մատների արանքով են նայում եւ ուշադրություն չեն դարձնում: «Դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձեւաչափին: Երեկ ես ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել մեր իրանցի գործընկերների հետ: Նրանք Իրանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ էին եւ խիստ շահագրգռված էին մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - նշել է Նավասարդյանը: