Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաեւ Երեւանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին եւս փոխանցել իր բարեմաղթանքները:

Տոնական ընդունելության ժամանակ Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար մի խումբ անձանց պարգեւատրել է շնորհակալագրերով: