Արարատի մարզում տղամարդը մեղադրվում է երաժշտության ձայնը չցածրացնելու համար հարեւանուհու գույքը կացնով վնասելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մերուժանը նոյեմբերի 19-ին ժամը 15:00-ի սահմաններում գնացել է իր հարեւանուհու տուն եւ պահանջել երաժշտության ձայնը ցածրացնել: Տեսնելով, որ որեւէ մեկը չի արձագանքում՝ Մերուժանը վերադարձել է տուն, վերցրել կացինը եւ մտնելով նրանց տուն՝ դիտավորությամբ կացինով հարվածներ հասցնելով վնասել է տան հյուրասենյակում գտնվող բարձրախոսները: Մերուժանը հարեւանուհուն պատճառել է 165 հազար դրամի գույքային վնաս:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:



























