Սանկտ Պետերբուրգի Նեւայի շրջանային դատարանը կալանավորել է Զուլֆիա Սաիդմուրատովային, որը մեղադրվում է իր հանցակցի հետ երեխաներ տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա հարձակվելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառաությունը հայտնել է, որ խուլիգանության մեջ մեղադրվող կինը կալանավորվել է մինչեւ փետրվարի 27-ը:

«Որոշման մեջ դատարանը քննիչի ուշադրությանն է արժանացրել Սաիդմուրատովայի մանկահասակ երեխային ազգականներին կամ համապատասխան սոցիալական հաստատություն տեղափոխելու անհրաժեշտությանը», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ դատարանը կալանավորել էր նրա ենթադրյալ հանցակցին՝ Ալիզադե Մուսթաֆաեւին:

Նրան սպանութան փորձի մեղադրանք է ներկայացվել:

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ճանապարհային վեճի ժամանակ ծնունդով Ադրբեջանից 44-ամյա Մուսթաֆաեւը Սաիդմուրատովայի հետ հարձակվել էր  երեխաներ տեղափոխող ավտոբուսի վարորդի վրա:

Մուսթաֆաեւը տուժողին դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել: Վարորդը ծանր վիճակով հոսպիտալացվել էր:

Մուսթաֆաեւը ձերբակալվել էր դեկտեմբերի 27-ին, իսկ Սաիդմուրատովան դեկտեմբերի 28-ին: