ԱԴԾ աշխատակիցները պարզել են Սանկտ Պետերբուրգում խանութում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունը կազմակերպողի անձը ու ձերբակալել են նրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Քննիչները սկսել են հարցաքննել կասկածյալին, քննությունը մտադիր է միջնորդություն ներկայացնել նրան կալանավորելու համար։
Ինքնաշեն ռումբը, որը լցոնված էր խոցող տարրերով, գործի է դրվել «Պերեկրյոստոկ» խանութում դեկտեմբերի 27-ին։ Պայթյունի հզորությունը կազմել է երկու հարյուր՝ տրոտիլային համարժեքով ։ Պայթյունի հետեւանքով տուժել է 18 մարդ, նրանցից 8-ը դեռ հիվանդանոցներում են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը որակել էր ահաբեկչություն»
Ավելի վաղ ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել ԻՊ-ն։



























