Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Նիկոլսկայա փողոցում՝ Կարմիր հրապարակից ոչ հեռու։ Ոստիկանության փոխանցմամբ, երկու մարդ վիրավորվել է, իրավապահները որոնում են կասկածյալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մոսկվայի ժամանակով ժամը 22:32-ին (Երեւանի ժամանակով 23-32-խմբ.) ահազանգ է ստացվել Նիկոլսկայա փողոցում միջադեպի վերաբերյալ։ Նախնական տվյալներով, քաղաքացիների միջեւ բախում է եղել, որի ընթացքում անհայտ անձը չպարզված հրազենից կրակ է բացել եւ վիրավորել երկու անձանց, ապա փախուստի է դիմել դեպքի վայրից»,- պատմել է հերթապահ սպան։

Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։

Նշվում է, որ այդ հասցեում գինետուն կա, եւ չի բացառվում, որ դեպքը տեղիէ  ունեցել ալկոհոլի ազդեցության տակ։