Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ցուցադրել է իր ամանորյա տոնածառը շքեղ ինտերյերում, գրում է Dni.ru- ն:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտնի է դարձել դերասան Արմեն Ջիգարխանյանի շնորհիվ եւ հատկապես՝ ամուսնալուծությունից հետո: Ըստ պարբերականի՝ Ցիմբալյուկն այնպիսի ճանաչում է ձոեռք բերել, որ այժմ նրանից ստորագրություն են խնդրում եւ ցանկանում են լուսանկարվել:
«Տարեց դերասանի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո ուկրաինուհին Ռուսաստանում ոչ միայն ճանաչում ձեռք է բերել, այլեւ՝ բազմամիլիոնանոց կապիտալներ եւ ընդհանուր 100 միլիոն ռուբլի արժողությամբ շքեղ անշարժ գույք», - գրում է առցանց թերթը:
Մոսկվայի Կրասնոգորսկ շրջանի բնակարանը Նոր տարին նշելու հիանալի վայր է. Մտածել է Վիտալինին, տոնածառ նորաձեւ զարդարել եւ ցուցադրել լուսանկարը սոցիալական ցանցերի իր էջերին (լուսանկարները կարող են տեսնել միայն նրա ընկերները):
Բուխարիով շքեղ հյուրասենյակը զարդարված է մեծ տոնածառով՝ դաշտի ծաղիկներով, հորտենզիաներով, կակաչներով եւ ապակե թավջութակներով: Այպիսի զարդարանքը Արմեն Բորիսովիչի նախկին կնոջը կարող էր 300 հազար ռուբլի արժենալ:
Այժմ, ինչպես գրում է պարբերականը, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան լավ օժիտով նախանձելի հարսնացու է եւ հույս ունի գտնել պարզ կանացի երջանկություն:
Հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ էր հարուցվել, իսկ դեկտեմբերի 5-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ՌԴ ՔՕ-ի 137-րդ հոդվածի համաձայն (անձնական կյանքի գաղտնիության խախտում):


























