Delta Air Lines ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռը ստիպված էր դադարեցնել թռիչքը եւ վերադառնալ օդանավակայան՝ օդաչվի խցիկում հայտնաբերված ճնճղուկի պատճառով, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով FOX5 հեռուստաալիքը:

Դեթրոյթից Ատլանտա թռչող օդանավում ճնճղուկին նկատել էին դեռ օդանավակայանում նկատել էին դեռ օդանավակայանում, սակայն օդանավի անձնակազմի անդամներին չէր հաջողվել գտնել եւ բռնել թռչնին: Արդյունքում որոշվել էր ինքնաթիռը օդ բարձրացնել, սակայն որոշ ժամանակ անց ճնճղուկին գտել էին օդաչվի խցիկում, եւ որոշում էր կայացվել վերադառնալ Դեթրոյթ՝ ուղեւորներին վտանգի չենթարկելու համար: