Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում; Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ 18 շենքի հարեւանությամբ, ասֆալտին տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է եւ մահացածը Երեւանի քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Միքայել Մելքոնյանն էր, ով իրեն պատկանող Opel մկակնիշի 01 XX 018 համարանիշի ավտոմեքենայից դուրս է եկել, որպեսզի մոտենա մոտակայքում գտնվող ծաղկի սրահ, սակայն հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: