Հնդկական բանակի առնվազն 4 զինծառայող է զոհվել, երկուսը վիրավորվել են Ջամմու եւ Քաշմիր նահանգներում Կենտրոնական պաահեստի ոստիկանության ուժերի (CRPF) ճամբարի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետեւանքով: Այս մասին հաղորդում է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը:

Աղբյուրի համաձայն՝ կիրակի առավոտյան 2 զինված անձ նռնականետից կրակ է բացել Փոլվամայի շրջանի ոստիկանական հիվանդանոցի շենքի վրա, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, որի հետեւանքով իրավապահ մարմինների 4 աշխատակից է զոհվել, եւս 2-ը վիրավորվել են եւ տեղափոխվել վերակենդանացման բաժին: Պարբերականի փոխանցմամբ՝ մի քանի ժամ անց ուժայիններին հաջողվել է շրջափակել շենքը, որտեղ գտնվում էին ահաբեկիչները, եւ չեզոքացնել նրանց:

Միջադեպի համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջայշ-ի-Մոհամմադ» ահաբեկչական խմբավորումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: