Քննությունը դիտարկում է Կիեւում իրավաբան Իրինա Նոզդրովսկայայի սպանության չորս հիմնական վարկածներ, հայտնել է Ազգային ոստիկանության գլխավոր վարչության հաղորդակցության բաժնի ղեկավար Նիկոլայ Ժուկովիչը, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։
«Մենք մանրամասն դիտարկել ենք նրա ծառայողական գործունեությունը ։ Բայց մենք արդեն ճշգրտել ենք, որ ամենայն հավանականությամբ այդ սպանությունը հենց նրա քննած վերջին դատական գործի պատճառով է տեղի ունեցել (Նոզրովսկայայի քրոջ մահվան գործը, որը 2015-ին էր զոհվել վրաերթի հետեւանքով)»,- ասել է Ժուկովիչը։
Նրա խոսքով երկու մյուս վարկածներն են խուլիգանությունը ու բռնաբարության փորձը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 250 բլոգեր, լրագրող ու ակտիվիստ հավաքվել էին Կիևում Ազգային ոստիկանության գլխավոր վարչության շենքի դիմաց ու պահանջում էր գտնել Նոզդրովկայայի մարդասպանին։
Վերջին մի քանի տարիներին նա հետաքննում էր իր քրոջ՝ Սվետլանա Սապատինսկայայի մահվան գործը, որին 2015-ին վրաերթի էր ենթարկել Վիշգորոդյան շրջանի դատավորի զարմի Դմիտրի Ռոսսոշանսկին։



























