Մերձմոսկվայի Իստրինսկի շրջանում հովազը մահացու հոշոտել է մարդուն, երբ նա մոտեցել է նրան կերակրելու: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունից:
Գիշատչին պահում էին մասնավոր գազանանոցներից մեկում: Հսկիչը մտել է վանդակի մեջ՝ կենդանուն կերակրելու: Հովազը հարձակվել է մարդու վրա եւ պատառոտել նրա պարանոցը: Դրանից հետո կենդանին վանդակից փախել է, սակայն մի քանի ժամ անց նրան բռնել են եւ վանդակ վերադարձրել:
Mash-ը հայտնում է, որ գազանանոցը պատկանում է տեղացի բիզնեսմենի, իսկ զոհվածը Ուկրաինայի քաղաքացի էր: Ոստիկանությունը ստուգում է կատարում եւ պարզում տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:



























