Մեքսիկայի Պինոտեպա Նասիոնալ քաղաքի լողափերից մեկում կոկորդիլոսը հարձակվել է երեխայի վրա եւ նրան ջրի տակ տարել: Այս մասին հայտնել են Օախակա նահանգի քաղաքացիական պաշտպանության ուժերի վարչությունից, փոխանցում է Life-ը: 

Հունվարի 1-ին ամբողջ ընտանիքը հանգստացել է լողափում: Գիշատիչը բռնել է 12-ամյա տղայի ոտքից եւ իր հետ ջրի տակ տարել:

Երեխային փնտրում են փրկարարները եւ տեղացիները: Իշխանությունների խոսքով՝ որոնողական գոծողությունը չի ավարտվի մինչեւ երեխային հայտնաբերելը: