Սիրիայում ռուսական Մի-24 ուղղաթիռ է կործանվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Ավիաաղետի հետեւանքով 2 օդաչուները զոհվել են: Անձնակազմի եւս մեկ անդամը՝ բորտտեխնիկը, հիվանդանոց է տեղափոխվել:

Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ուղղաթիռի ընկնելու պատճառը տեխնիկական անսարքությունն էր: ՊՆ-ից հայտնել են, որ ուղղաթիռը չի գնդակոծվել: Ռուսական ուղղաթիռը կործանվել է դեռեւս դեկտեմբերի 31-ին: ՊՆ-ն, սակայն, այս մասին միայն հիմա է հայտնում: