Ռուսաստանի իրավապահ մարմինները միջազգային hետախուզում են հայտարարել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Ինտերպոլի կայքում, փոխանցում է ԱՊԱ-ն:

Տեղեկատվության համաձայն՝ Մինգեչաուր քաղաքի 37-ամյա բնակիչ Էլնուր Հասանովը մեղադրվում է ահաբեկչության, ահաբեկիչների ճամբարում ուսուցման եւ ապօրինի զինված խմբավորումներին միանալու համար: Քանի որ Հասանովը լքել է Ռուսաստանը, նրա նկատմամաբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիեւը հաղորդել էր, որ վերջին հինգ տարվա ընթացքում շուրջ 900 ադրբեջանցի է միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նրանցից 85-ը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից եւ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում: 195 մարդ զրկվել է ադրբեջանական քաղաքացիությունից, իսկ նրանց մեծ մասը զոհվել է մարտերում: