Կոպենհագենում գողացվել է Ռուսաստանից բերված աշխարհի ամենաթանկ օղու շիշը: Գողությունը տեղի է ունեցել Café 33 բարում, որտեղ  եւ ցուցադրվում էր օղիների հավաքածուն, հաղորդում է DW- ն՝ վկայակոչելով դանիական TV2 հեռուստաընկերությունը: Շշի արժեքը 1,1 մլն եվրո է գնահատվում:

TV2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հավաքածուի սեփականատերը հայտնել է, որ վեց ամիս առաջ էր «փոխառել շիշը Ռուսաստանից» եւ այն ապահովագրված չէր: Շիշը պատրաստված է ոսկու եւ արծաթի էլեմենտներով, ինչպես նաեւ զարդարված է 1912 թվականի Մոնտե Կարլոյի ավտոարշավին մասնակցած ավտոմեքենայի խորհրդանիշով եւ մեքենայի նստատեղի կաշվի մի կտորով: