Եթովպիայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պլանների մասին: Ինչպես նշում է AP-ն, երկրի ղեկավարությունը առաջին անգամ խոստովանել է Եթովպայում քաղբանտարկյալների առկայությունը:

Երկրի վարչապետը Հայլեմարիամ Դեսալեգնը հայտարարել է, որ այն քաղբանտարկյալները, որոնք դատական հետապնդման են ենթարկվում եւ արդեն ձերբակալված են, ազատ են արձակվելու: Նա նաեւ հաղորդել է տխրահռչակ Մակելավի բանտի փակման մասին, որը նախատեսվում է մզկիթի վերածել:

Վարչապետը արել էր այս հայտարարությունը երկրում արդեն մի քանի ամիս շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերից հետո, որոնց հետեւանքով բազմաթիվ ձեռնարկություններ, համալսարաններ եւ տրանսպորտային ցանցեր դադարեցրել էին  աշխատանքը: