Արեւմտյան Միդլենդի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը 6 մարդ է ձերբակալել, որոնք ենթադրաբար National Action ծայրահեղ աջ-նացիստական ազգային շարժման անդամներ են, փոխանցում է DW- ն:
Նրանք բոլորը 48 ժամով կալանքի տակ են պահվելու` 2000 թավականի ահաբեկչության մասին րիտական Ակտի 41-րդ հոդվածի համաձայն:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները 2016 թվականի դեկտեմբերին National Action-ը ճանաչել էին որպես արգելված կազմակերպություն այն բանից հետո, երբ շարժումը ողջունել էր Մեծ Բրիտանիայի աշխատանքային կուսակցության անդամ, երկրի՝ ԵՄ-ին անդամակցությանը կողմ հանդես եկող քաղաքական գործիչ Ջո Քոքսի սպանությունը:



























