ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսովոր սանրվածքը հայտնվել է մազաթափության դեմ պայքարի բուժման գործողությունից հետո: «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ այս մասին ասել է լրագրող Մայքլ Վուլֆը՝ վկայակոչելով Թրամփի դուստր Իվանկային:
Նշվում է, որ վիրահատությունից հետո երկրի նախագահի գլխի կենտրոնական հատվածը ամբողջությմաբ ճաղատ է մնացել: Սանրվածքն այնպես է արվում, որպեսզի ծածկվի այդ հատվածը՝ մազերը հետ են սանրվում եւ գելով ամրացնում են:
Իվանկան լրագողին պատմել է նաեւ հոր մազերի գույնի մասին, որը ստացվում է ոչ այնքան բարձրորակ միջոցով ներկելու պատճառով: Նրա խոսքով գույնը մուգ է ստացվում կախված ներկը պահելու տեւողությունից:
«Թրամփի անհամբերության պատճառով էլ ստացվում է այդ նարնջագույն գույնը», —Վուլֆի նոր գրքից հատվածը մեջբերում է New York Post-ը:




























