ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 9-ին տեղի կունենան Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ փակ խորհրդակցությունները: Այս մասին Աստանայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Երժան Աշիկբաեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հունվարի 9-ին տեղի կունենա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող ճեպազրույցներ եւ խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն իրավիճակի վատթարացման եւ մարդասիրական օգնության տրամադրման հարցերը: Ճաշից հետո խորհրդակցություններ կանցկացվեն սիրիական ճգնաժամի վերաբերյալ, մասնավորապես, այդ երկրում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ փակ խորհրդակցություններ: Ինչպես գիտեք, սա Անվտանգության խորհրդի ընթացիկ օրակարգի լուրջ վիճահարույց հարցերից մեկն է», - ասել է Աշիկբաեւը:
Ղազախստանը 2018-ի հունվարի 1-ից մինչեւ հունվարի 31-ը առաջին անգամ նախագահում է ՄԱԿ ԱԽ-ում:




























