Բելառուսի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները բնութագրվում են «հետագա առաջադիմական զարգացմամբ»: Այս մասին նշվում է հունվարրի 4-ին տարածված 2017 թվականի Բելառուսի արտաքին քաղաքականության եւ արտաքին գործերի նախարարության գործունեության արդյունքների ամփոփագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բնութագրվում են հետագա առաջադիմական զարգացմամբ», - նշվում է ամփոփագրում:

 «Կողմերը շարունակել են համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  առեւտրատնտեսական, հումանիտար, միջազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի, մասնագիտական փոխանակումների ոլորտներում»:

Բացի դրանից, ԱԳՆ-ն նշում է, որ խորացել է փորձագիտական հանրության հետ փոխգործակցությունը: Այսպիսով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ Կոնգրեսի անդամների պատվիրակությունը այցելեց Մինսկ: Պատվիրակության հետ հանդիպեց նաեւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: