ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք նահանգներ հրաժարվել են 2016 թվականի ընտրությունների վերաբերյալ տվյալներ փոխանցել ենթադրյալ խարդախությունների ստուգման հանձնաժողովին եւ առաջարկել է անցում կատարել համակարգին, որը պահանջում է ընտրողների ինքնության հաստատումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նրանք ամբողջ ուժով պայքարել են, որպեսզի հանձնաժողովը չնկատեր իրենց ձայնագրությունները եւ մեթոդները, քանի որ գիտեն, որքան շատ մարդ է անօրինական ձեւով քվեարկել: Սա խաբեության համակարգ է, պետք անցում կատարել համակարգին, որը պահանջում է ընտրողների ինքնության հաստատումը »,- Twitter- ում գրել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ լուծարում է հանձնաժողովը եւ հետաքննությունը փոխանցում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը:
«Չնայած ընտրությունների ընթացքում խարդախության էական ապացույցներին՝ շատ նահանգներ հրաժարվել են ԱՄՆ ընտրություններում խախտումների հետաքննության հարցերով հանձնաժողովին տրամադրել համապատասխան հարցումների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը», - ասել է նա:




























