Azvision.az կայքի աշխատակից Խաֆիզ Ահմեդովը ազատվել է աշխատանքից Facebook-ի գրառման համար, որտեղ նա վիրավորել է Ադրբեջանի ռուսախոս քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Ավելի վաղ Minval.az-ը հաղորդել էր, որ երեկ Facebook սոցցանցում տարածվել էր Խաֆիզ Ահմեդովի գրառումը, որը վիրավորել էր երկրում ապրող այն ընտանիքներին, որտեղ արմատավորվել է ռուսաց լեզուն՝ առաջարկելով Ադրբեջանից արտաքսել այդ մարդկանց, իսկ ռուսերենով խոսող երեխաների «գլուխները շան նման ջարդել»:
Azvision.az-ի գլխավոր խմբագիր Վուսալ Մամեդովը ներողություն էր խնդրել Ահմեդովի պահվածքի համար:




























