ԱՄՆ դեսպանատան ակադեմիական եւ մասնագիտական փոխանակման ծրագրերի միջոցով ավելի քան 4,000 հայեր այցելել են Միացյալ Նահանգներ, եւ հարյուրավոր ամերիկացի ուսանողներ ու գիտնականներ կիսել են ամերիկյան մշակույթը հայերի հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ շրջանավարտներն այս տարի շատ բան են արել Հայաստանում, որոնց թվում են մենթորական ծրագրերին մասնակցությունը, շրջանավարտների սպորտային միջոցառումը, գրքի ընթերցումները, մշակութային միջոցառումները եւ այլն:

«Եթե հետաքրքրված եք ԱՄՆ-ում ուսումնասիրություններ կատարելու, ուսման կամ մշակութային փոխանակմամբ, մենք հավանաբար Ձեզ համար ունենք ծրագրեր՝ FLEX-ից մինչեւ SUSI, Ֆուլբրայթից մինչեւ Համֆրի: Հետեւե՛ք մեզ 2018 թվականի գալիք հնարավորությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։