Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 37 մարդ է զոհվել, հայտնում է ACTUALITE.CD պորտալը՝ վկայակոչելով երկրի սոցիալական հարցերով նախարար Դոմինիկ Վելելիին:

Պորտալի տեղեկություններով՝ ջրհեղեղն առաջացել է տեղատարափ անձրեւների հետեւանքով, որոնք Կիշնասայում տեղացել են հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը:

«Ներկայումս տեղեկություններ կան Նգալիեմում 13 զոհվածի մասին: 5 մարդ՝ Բանդալյունվայում: Մեկ զոհ՝ Բարյումբյուում: 4 զոհ՝ Լիմետայում: 9 զոհ՝ Սելեմբաոյում»,- ասել է նախարարը:

Վելելին հավելել է, որ սրանք նախնական տեղեկություններ են, դեռեւս սպասվում են քաղաքի այլ հատվածների ստուգման արդյունքները: Պաշտոնյան ջրհեղեղը կապել է քաղաքի ուրբանացման խնդրի եւ ջրատար խողովակների բացակայության հետ: