Դռանը բախվելու հետեւանքով մահացել է Gulfstream G150 ինքնաթիռի օդաչուն, հայտնում է iz.ru- ն: Միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Կիտիլիա նահանգի օդանավակայանում: Թռիչքին պատրաստվող 20-տեղանոց ինքնաթիռի օդաչուն դռանը բախվելիս կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:
Օդանավակայանի բժիշկները փորձել են փրկել 50-ամյա օդաչուին, սակայն վերակենդանացնել տղամարդուն չի հաջողվել, գրում է Ilta-Sanomat թերթը:
Ըստ պարբերականի՝ դեպքի պահին ինքնաթիռը դատարկ է եղել: Նշենք նաեւ, որ Gulfstream G150 ինքնաթիռը պատկանում է Skyline Aviation ավիաընկերությանը:



























