Հունվարի 5-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Լոռի Բերդ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 84 TT 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Ն.) կողաշրջվել է եւ երկկողմանի փակել ավտոճանապարհը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից. ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի է: