Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակը եւ պետական հեղաշրջման փորձի հետեւանքները թույլ չեն տալիս երկրին մոտենալ անդամակցությանը ԵՄ-ին: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մակրոնը առաջարկել է վերանայել Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ` «ոչ թե ինտեգրացիոն գործընթացի իմաստով, այլ՝ հավանաբար գործընկերության կամ փոխգործակցության առումով»…

Իր հերթին Էրդողանը նշել է, որ իր երկիրը «հոգնել է սպասել հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին»: