ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում ցածր ջերմաստիճանի պատճառով իգուանաները սառչում են և ընկնում ծառերից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով USA Today թերթը:

Մայամիի Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում ջերմաստիճանը հասնում է 5 աստիճանի: Նման ցածր ջերմաստիճանի պայմաններում իգուանաները սառչում են և ցած ընկնում ծառերի վրայից:

«Մի կարծեք, թե նրանք մեռած են», - հայտնում է Ֆլորիդայի վայրի բնության պահպանության հանձնաժողովի աշխատակից Քրիսթեն Սոմմերսը: Նրա խոսքերով՝ սառչաշ իգուանա հանդիպելու դեպքում ավելի լավ է նրան չդիպչել: Հալչելուց հետո նրանք կարող են վտանգ զգալ և խայթել «փրկչին»: