«Կրակ եւ զայրույթ. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի բացահայտումները կարող են ԱՄՆ նախագահի պաշտոնից Դոնալդ Թրամփի հեռանալուն հանգեցնել,  ասել է գրքի հեղինակ Մայքլ Վուլֆը: Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 6-ին, հաղորդում է DW- ն:

Գրքի ստեղծած հետաքրքիր ազդեցություններից մեկն էլ կարելի է բացատրել Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթից «Թագավորը մերկ է» արտահայտությամբ, կարծում է Վուլֆը:

 Հեղինակի զրուցակիցների կողմից տրված տեղեկությունները Թրամփին այնպես են ներկայացնում, որ պետության ղեկավարի պարտականությունների կատարման անկարողության մասին եզրակացություն է առաջանում, նշել է լրագրողը: Նրա կարծիքով, դա կարող է «Թրամփի նախագահության ավարտի» համար նախադրյալ դառնալ:

Թրամփը գրքի հեղինակին անվանել է «կատարյալ անհաջողակ»: Վուլֆը պատմություններ է հորինել, որպեսզի վաճառի իր կեղծ գիրքը, Twitter-ում գրել է Թրամփը: