Ավստրալական Սիդնեյում վերջին 79 տարվա ընթացքում ամենաշոգ եղանակն է: Շրջանում օդի ջերմաստիճանը հասնում է +47.3 աստիճանի: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սիդնեյի տարածքի մեծ մասում հրդեհի նախազգուշացում է արվել: Նշվում է, որ Սիդնեյում թենիսի միջազգային մրցաշարի մասնակիցները ստիպված են եղել դադարեցնել խաղերը, քանի որ օդի ջերմաստիճանը գերազանցել է +40 աստիճանը: