Թուրքական եւ հունական սոցցանցերում վարակիչ տեսանյութ է հայտնվել, որում թուրք մուսուլմանը սեփական տան տանիքին կանգնած դարանակալել է Սանտա Կլաուսին, որպեսզի նրան մահակի օգնությամբ «ճշմարիտ հավատի» բերի: Lenta-ի փոխանցմամբ՝ հոլովակը հրապարակվել է 4chan Telegram ալիքում:
Տղամարդը հայտարարում է, որ գիշերներ կսպասի, որ ծեծի սուրբ Վասիլիին (Սանտա Կլաուսի հունական նմանօրինակը) եւ համոզի մուսուլման դառնալ: Նրա խոսքով՝ «Սանտա Կլաուսը քրիստոնեական ավանդույթ է, որը մուսուլմանները չպետք է տոնեն…»: «Ես սպասում եմ նրան, որպեսզի կոչ անեմ մուսուլման դառնա, հավատա Ղորանին եւ Մուհամմեդին»,- եզրափակում է նա:




























