Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը անտեսել է Ամանորի կապակցությամբ մայրաքաղաքը զարդարելու ժամանակ թույլ տված էական խախտումների մասին հրապարակումը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ զարդարանքների որոշ տեղերում ամբողջությամբ ծածկվել էին ճանապարհային նշանները:
Ճանապարհային ոստիկանությունը սակայն ոչ մի կերպ չարձագանքեց հրապարակմանը եւ ամեն ինչ մնաց այնպես, ինչպես սկզբում արվել էր: Ընդ որում նշաններից մեկը կախված է ՃՈ շենքի անմիջական հարեւանությամբ: Սրանից կարելի է ենթադրել, որ Ճանապարհային ոստիկանությունում ոչ միայն չեն կարդում լուրերը, այլեւ չեն հետեում, թե ինչ վիճակում են ճանապարհային նշանները: Նշենք, որ գիշերվա ժամերին, երբ զարդարանքները լուսավորված են, նրանց հետեւում գտնվող նշանները ընդհանրապես չեն երեւում:



























