Պրահայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը՝ միջնադարյան աստղագիտական ժամացույցը, հունվարի 8-ին հիմնանորոգման համար մի քանի ամսով կանգնեցրել են, հաղորդում է AP-ն:
Այսօր առավոտյան տեղի է ունեցել զբոսաշրջիկների համար վերջին շոուն, որից հետո ժամացույցի սլաքները կանգնեցրել են: Ըստ տեղական պաշտոնյաների՝ քաղաքապետարանի աշտարակում 1410 թվականին տեղադրված ժամացույցի մասերը կուղարկեն հիմնանորոգման:
«Սա անհրաժեշտ եւ պատասխանատու քայլ է մյուս սերունդների համար ժամացույցը պահպանելու ուղղությամբ», -ասել է քաղաքային խորհրդական Յան Վոլկը:
Սպասվում է, որ վերանորոգված ժամացույցը կտեղադրվի ամառվա վերջին:




























