ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հերքել է տեղեկությունը, թե Ամանորին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթեւ մրսածություն, եւ այս ընթացքում գտնվել է տանը»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է Վլադիմիր Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Առողջական խնդիրների վատթարացմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ Սարգսյանը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատարագին»,-գրել է թերթը: