Փարիզում ստեղծվել են  հատուկ «ոչ քաղաքակիրթ վարքի դեմ բրիգադներ»: Ավելի քան երեք հազար մարդ կվերահսկի հասարակական տարածքներում անշնորհք արարքները եւ կտուգանի գետնին ծխախոտի մնացորդները նետելու, չնախատեսված վայրերում կայանելու եւ գիշերները աղմկոտ երեկույթներ կազմակերպելու համար, հաղորդում է RFI-ն:

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն երեքշաբթի՝ հունվարի 9-ին, քաղաքապետարանում ընդունել է մոտ 2000 նոր գործակալների, որոնք պետք է պայքարեն գռեհկության եւ անշնորհքության բոլոր դրսեւորումների դեմ:

Գետնին նետված ծխախոտի մնացորդի եւ աղբի համար 68 եվրոյով կտուգանեն:

Եթե ընկերությունն է մայթերին թողնում իր թափոնները, նրան կարող են 1500 եվրոյով տուգանել:

Նման վարքի համար տուգանքները անցյալ տարի բարձրացրել են 146 տոկոսով:  2017-ին տուգանքների թիվը նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ ավելացել է: