Հայաստանում դիզելային վառելիքի թանկացումը կարող է հանգեցնել գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս Գյուղատնտեսության նախարարությունը քննարկում է դիզելային վառելիքի թանկացման բացասական ազդեցությունը մեղմելու հետագա քայլերը:
«Մենք պետք է աշխատենք բերքատվության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մեղմացնենք էներգակիրների թանկացման ազդեցությունը գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի վրա», - ասել է նա:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից նոր հարկային օրենսգրքի եւ ԵՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ակցիզային հարկերը բարձրացվել են, ինչը հանգեցրել է բենզինի, սեղմված գազի եւ դիզելային վառելիքի գների 10-17 տոկոսով բարձրացմանը:




























